Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով համալսարանական հիվանդանոցում բժշկական օգնություն է ստանում 6 քաղաքացի, 6-ն էլ վերակենդանացման բաժանմունքում են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց թիվ 1 հիվանդանոցային համալիրի տնօրեն Արեն Բաբլումյանը:
«Երկուսը երիտասարդ տղաներ են՝ 21 և 29 տարեկան, մնացածը 50 տարեկանի սահմանում՝ 3 կին և մեկ տղամարդ: Երկու երիտասարդների վիճակը բավարար է, թեթև վիճակում են: Կարող է երեկոյան դուրս գրվեն: Մնացած 4-ի վիճակը կայուն ծանր է: Հատկապես ծանր է 48-ամյա մի տղամարդու վիճակը, նա ստացել է բազմաթիվ կոտրվածքներ»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:











































