Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ
08:10
Ռուսաստանը կրկին ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արատավոր երևույթ է ձևավորվում. Արմեն Ամիրյանը՝ Վահան Արծրունու համերգը կասեցնելու մասին

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը արատավոր երևույթ է որակում Վահան Արծրունու համերգի հետ կապված մեկնաբանությունները՝ կապված իր գլխավորած նախարարության հետ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» պատմամշակութային հուշարձանի տարածքում Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգի կասեցմանը. «Առնվազն ոչ կոռեկտ եմ համարում նման ձևակերպումները, որովհետև ոչ Մշակույթի նախարարությունը, ոչ էլ մեր ՊՈԱԿ-ը տեղյակ չեն եղել որևէ համերգի կազմակերպման մասին: Եթե ես հայտարարեմ, որ վաղը մամուլի ասուլիս եմ տալիս, դուք չե՞ք հարցնի, թե ի՞նչ ենք կազմակերպում, ի՞նչ ծախսեր են պետք: Մենք ընդհանրապես համերգի մասին տեղյակ չենք եղել: Կազմակերպիչը մեզ որևէ կերպ տեղյակ չի պահել: Ոչ պայմանագիր ունենք, ոչ պայմանավորվածություն: Ապահովել երեկոյան համերգ, նշանակում է ապահովել լուսավորություն, համապատասխան պայմաններ»,- ասաց Ամիրյանը՝ ավելացնելով, որ կազմակերպիչն ինքն է հանել համերգը:

«Մենք ի՞նչ կապ ունենք այդ համերգի հետ: Կազմակերպիչը մեզ պարզաբանել է, որ պատճառը տոմսերի քիչ վաճառքն է և եղանակային պայմանները»,- ընդգծեց նախարարը՝ ավելացնելով, որ իրենց համար պատմամշակութային կոթողների տարածքում միշտ էլ համերգ կազմակերպելը ցանկալի երևույթ է: «Յուրաքանչյուր  մշակութային կոլեկտիվ, այդ թվում՝ Վահան Արծրունին, կարող է համերգ կազմակերպել, որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց Արմեն Ամիրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում