ԱՄՆ-ը հանձնառու է քիմիական զենքի իր զինանոցի վերացման գործընթացի ավարտին։ Այն կավարտվի 2023 թվականի վերջին՝ հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ուշադրությունը կենտրոնացնում է զինանոցի ոչնչացման վրա, որը պահվում է Պուեբլոյում և Ռիչմոնդում։
Սեպտեմբերի 27-ին ոչնչացվել է ռուսական քիմիական զենքի վերջին կիլոգրամը։ Գործընթացին հետևել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը և այլ երկրները կկատարեն իրենց պարտավորությունները միջազգային համաձայնագրերի շրջանակում։










































