Արտասովոր դեպք է տեղի ունեցել Մեքսիկայի հյուսիս-արևելքում։ Տամաուլիպաս նահանգում տեղացել է «ձկնային անձրև»։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի քաղպաշտպանության վարչությունը։
«Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Տամպիկո քաղաքի Լոմաս-դե-Ռոսալես շրջանում։ Եկել է անձրև, որի ժամանակ ասես փոքր ձկներ են թափվել երկնքից»,-ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան հաղորդագրությունում։
https://www.facebook.com/ProteccionCivildeTamaulipas/posts/1983342061918375










































