Աֆրիկյան միության երկրների նախարարները մտադիր են դիմել Միջազգային քրեական դատարանին՝ 2 գործող նախագահների վերաբերյալ դատական գործընթացները կասեցնելու խնդրանքով, քանի դեռ նրանք իշխանության ղեկին են: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Խոսքը Քենիայի ղեկավար Ուհուրու Քենիատայի և Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրի մասին է:
Քենիատան մեղադրվում է Քենիայում 2007-ի նախագահական ընտրություններից հետո բռնություն հրահրելու մեջ, իսկ Ալ-Բաշիրը՝ ցեղասպանության՝ կապված Դարֆուրի հակամարտության հետ:
Նախօրեին Քենիատայի փաստաբանները խոսել են այդ գործով վկաներին ահաբեկելու և դատական գործընթացում ապացույցների հավաքման ժամանակ տեղ գտած լուրջ խախտումների մասին:
Եթովպիայի ԱԳ նախարար Թեդրոս Ադանոմը Հաագայի դատարանին մեղադրել է երկակի չափանիշների կիրառման մեջ՝ նշելով, որ հետապնդման են ենթարկվում միայն աֆրիկյան երկրների ղեկավարները:










































