Friday, 19 06 2026
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին
Նարեկ Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատւկ բանագնաց Յեհուդա Կապլունը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Լևոն Ալթունյանը հրաժեշտ է տվել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Շարպանտիեին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեին։  Հայաստանում առաքելությունն ավարտող դեսպանին նախարարն ասել է, որ համատեղ աշխատանքը բավական արդյունավետ է եղել։ 2010 թվականը նշանավորվել է Հայաստանում ֆրանսիական առողջապահական օրերի անցկացմամբ։ Այս հարթակում առաջին անգամ քննարկվել են առողջապահության բնագավառում գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները, հաստատվել են գործնական կապեր։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ ավանդական բարեկամությունը հիմք է դրել մի շարք պետական ու հասարակական կառույցների հետ համագործակցության ծավալման համար:

Լավագույն ծրագրերի շարքում նշվել են Երևանում,  Հայաստանի 5 մարզում և Արցախում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության օժանդակությունը  դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժմանը:

Սերտ համագործակցություն է ծավալվել ֆրանսիական այլ կազմակերպությունների հետ` ուռուցքաբանության, մանկաբուժության և գինեկոլոգիայի, ստոմատոլոգիայի, ակնաբուժության ասպարեզներում ախտորոշման և բուժօգնության որակի բարելավման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվել է հատկապես Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ երկարամյա համագործակցության խորացման ծրագիրը, որով նախատեսվում է Հայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացման նպատակով Հայաստան բերել ճանաչված բրենդը։

Դեսպանը հպարտությամբ է փաստել «Աքսիոն սանտե Արմենի-Ֆրանս» կազմակերպության ջանքերով 2013թ. ապրիլին Գորիս քաղաքում բացված «Հայ-ֆրանսիական սրտաբանական հիվանդանոցում» տարածաշրջանի բնակչությանը բարձրորակ բուժօգնություն տրամադրելու մասին։

Կարևորվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության և Ֆրանսիայի «Վինաթիե» բժշկական կենտրոնի համագործակցությունը` ուղղված հոգեբուժության ոլորտի զարգացմանը։

«Առողջապահության ոլորտում լուրջ բարեփուխումների են ընթանում` կլինիկական ուղեցուցյցների ներդրումից մինչև բժշկական ծառայությունների որակի բարելավում, բնակչության անապահով խմբերին պետության կողմից ապահովագրումից մինչև գնումների կենտրոնացում։ Այս փուլում առավել կարևորվում է յուրաքանչուր համագործակցություն, այդ թվում` բարեկամ Ֆրանսիայի հետ»,-ասել է նախարարը։

Ֆրանսուա Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել արդյունեավետ և հաջողված համագործակցության համար` նշելով, որ ամուր հիմքեր կան հետագա լհամատեղ աշխատանքնը խորացնելու  և ընդլայնելու արգասաբեր առաջընթաց ունենալու համար։  Դեսպանը կարևորել է հատկապես ոչ վարակիչ հիվանդություների կանխարգելումը` այդ ծրագրերից առանձնացնելով ծխելու դեմ պայքարը։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանից փորձագետներ հրավիրելու` ֆրանսիական փորձին տեգղում ծանոթանալու համար։

Լևոն Ալթունյանն առաջարկել է մինչև փորձագետների Ֆրանսիա մեկնելը, նախարարությանը տրամադրվեն օրենսդրական կարգավորումները, որպեսզի հայ մասնագետներն այնտեղ հնարավորություն ունենան երկխոսության։

Ֆրանսուա Շարպանտիեն տեղեկացրել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է մնում Հայաստանում Գյուստավ Ռուսսի ինստիտուտի ներկայացուցչությունն ուննենալու ծրագիրը և այդ նպատակով շուտով ֆրանսիական երկրորդ խումբը կայցելի Հայաստան։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման ուղղությամբ, ինչպես նաև երկու երկրի բժշկական կենտրոնների ուղղակի համագործակցության  հնարավորությունների ընդլայնմանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպանտիեն նշել է, որ նոր դեսպանին տեղեկացրել է փոփոխհամագործակցության արդյունքների մասին և վստահեցրել, որ  միայն առաջընթաց կապահովվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում