Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը վետո է դրել օրինագծի վրա, որով արգելվում է նահանգում կիսաավտոմատ զենքի տեսակների մեծ մասի վաճառքը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դեմոկրատ նահանգապետը հայտարարել է, որ չի հավատում, թե կիսաավտոմատ զենքի վաճառքը հարված կհասցնի հանցագործությանը կամ այնքան կբարելավի քաղաքացիների անվտանգության հետ կապված իրավիճակը, որպեսզի արդարացվի «զենքի սեփականատերերի իրավունքների ոտնահարումը»:









































