«ԵՏՄ-ին անդամակցությունը ոչ միայն ԵՏՄ-ի ներսում է առևտրի շրջանառության ծավալներն իջեցրել, այլև արտաքին աշխարհում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի քննարկմանը ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով թվեր Ավստրիայի, Բլգիայի հետ ՀՀ-ի առևտրաշրջանառության վերաբերյալ:
Ի պատասխան ՀՀԿ խմբակցության պատգամավոր Բեքարյանի դիտարկմանը, թե ԵՏՄ-ի ազդեցության կշիռը, եթե անգամ այն կա, ահավոր փոքր է, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ես թվեր եմ բերոմ, դուք քաղաքական հայտարարություն եք անում, ասում եք՝ դա դրանից չի. բա ինչի՞ց ա: Դե եթե ունեք վերլուծություն, հանձնաժողով ստեղծեք, ասեք՝ դրանից չի՝ սրանից ա»:











































