Ամերիկացի գեներալը, որի տնօրինման տակ են գտնվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների երեք ռազմաբազաներ, վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքից հեռացվել է: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ամերիկացի զինվորականներին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերում հայտարարում են, որ գեներալ-մայոր Մայքլ Քերիի հեռացումը կապված է ծառայողական հանձնարարության կատարման ժամանակ նրա վարքի հետ և ոչ մի առնչություն չունի միջուկային զինանոցի հետ. այն միանգամայն անվտանգ վիճակում է:
Չորեքշաբթի օրն էլ հայտարարվել էր ամերիկացի փոխծովակալ, երկրի զինված ուժերի ռազմավարական հրամանատարության ղեկավարի տեղակալ Թիմ Գիարդինայի հեռացման մասին, ով փորձել էր խաղատներից մեկում կեղծ խաղաքարերի դիմաց խոշոր գումար ստանալ:










































