Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը, որի կազմում մինչ օրս եղել է 190 երկիր, հայտարարել է ընդլայնման մասին։
Հավանության են արժանացվել Պաղեստինի և Սոլոմոնյան կղզիների անդամակցության հայտերը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ինտերպոլի հանձնարարությունն է հանդիսանում անդամ-երկրների իրավապահ մարմինների ջանքերի միավորումը հանցավորության դեմ պայքարում։










































