Բելառուսը «քարշ չի տա» իր անդամակցությունը Մաքսային միությունում, եթե դրանից տնտեսական արդյունավետություն չտեսնի: Ինչպես փոխանցում է Interfax-ը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պետության ղեկավարը հայտնել է Մաքսային միությունում անդամակցության հնարավոր դժվարությունների մասին՝ նավթի մաքսային տուրքերի հավաքման համատեքստում: Լուկաշենկոն նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է 2014-ի հունվարի 1-ից վերացնել առևտրում բոլոր սահմանափակումները:
Բելառուսի նախագահի խոսքով՝ Մինսկը ՌԴ-ի բյուջե է վճարում տարեկան 4 մլն դոլար տուրք: «Եթե դրանք (4 միլիարդը) երկրում մնայի՞ն… ես այստեղ արդեն Էմիրություններ կառուցած կլինեի»,- ասել է Լուկաշենկոն: Նախագահը նշել է, որ առևտրային պատնեշները պետք է վերացնեն Մաքսային միության բոլոր մասնակիցները:
Բելառուսը ՌԴ-ից նավթ է ստանում առանց մաքսի, սակայն պարտավոր է մաքսատուրք վճարել այն դեպքում, եթե ռուսական հումքից պատրաստված նավթամթերքը վաճառի երրորդ երկրներին: 2012-ի տվյալներով՝ Մինսկը ՌԴ-ին է վճարել 3.8 մլրդ դոլար մաքս:








































