ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի բուժապահովագրման Obamacare ծրագիրը չեղարկելու երկրորդ փորձը կրկին ձախողվեց՝ նոր օրենքի շուրջ Հանրապետական կուսակցության ներսում առկա տարաձայնությունների պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Մեն նահանգից սենատոր Սյուզեն Քոլինզը դարձել է Հանրապետական կուսակցության երրորդ անդամը, ով դեմ է հանդես եկել նոր օրենքին, որը կոչված է փոխարինելու Obamacare-ը։ Մինչ նա, օրինագծին դեմ էին արտահայտվել Արիզոնայից սենատոր Ջոն Մաքքեյնը և Կենտուկիից սենատոր Ռենդ Փոլը։
Հանրապետական կուսակցության ղեկավարությունը ստիպված է եղել հետ կանչել վիճելի օրինագիծը, որը շատերն արմատական են համարում։
Հանրապետական կուսակցությունը չի կարողանում համաձայնության գալ, չնայած այն բանին, որ պահպանում է մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատներում։











































