«Իհարկե, մենք դժգոհ ենք կառավարության աշխատանքից: Հանրային կյանքում որևէ փոփոխություն չենք տեսնում, եղած հույսերը մարում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հավելելով, որ ինքը լիովին համամիտ է իր կուսակցական գործընկերոջ՝ Միքայել Մելքումյանի հնչեցրած գնահատականներին:
Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ ուղղված արշավ է սկսվել, պատգամավորը պատասխանեց. «Ես ձեր մոտեցումը չեմ կիսում, որովհետև մեր քննադատությունը անձնավորված չէ: Մենք կառավարության գործունեությունն ենք գնահատում»:
Նրա խոսքով՝ անկախության 25 տարիների հիմնական հատվածը ծառայել է աստիճանաբար տնտեսության մոնոպոլիզացմանն ու քայքայմանը. «Մենք չենք տեսել մի կառավարություն, որը հստակ մեսիջներ հղեր հասարակությանը մեր զարգացման տեմպերի վերաբերյալ»:
«Որևէ երրորդ անձ չի կարող պատասխանատվություն կրել կառավարության ծրագրի չիրականացման համար»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին՝ իսկ տնտեսության նման վիճակի համար մեղավոր չէ՞ ՀՀ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































