Համացանցում հայտնվել է Ջորջ Քլունիի «Գանձերի որսորդները» պատմական դրամայի նոր թրեյլերը, որը պատմում է պատմաբանների և թանգարանների աշխատակիցների մի խմբի մասին, ովքեր նացիստների կողմից հափշտակված գլուխգործոցները փորձում են փրկել Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին:
Դերասանական կազմի մեջ են մտնում Ջորջ Քլունին, Մեթ Դայմոնը, Ժան Դյուժարդենը, Բիլ Մյուրեյը, Ջոն Գուդմանը, Հյու Բոնևիլը և Բոբ Բելաբանը, ինչպես նաև Քեյթ Բլանշեթը:
Ֆիլմի հիմքում ընկած է գրող Ռոբերտ Մ. Էդսելի պատմական «Մարդ-հուշարձանները» վեպը: Քլունին ոչ միայն ֆիլմի ռեժիսորն է, այլև սցենարի համահեղինակն ու համապրոդյուսերը:
Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը կհայտնվի դեկտեմբերին:

















































