Ֆրանսիայում իր շրջագայության նախօրեին 40-ամյա Վանեսա Պարադին մասնակցել է ֆրանսիական Madame Figafo ամսագրի ֆոտոշարքին:
Դերասանուհին, երգչուհին և ֆոտոմոդելը ֆոտոշարքում ներկայացել է իր ողջ գեղեցկությամբ: Քնքուշ ռոմանտիկ լուսանկարներն իրականացվել են աշնանային բնության ֆոնին: Լուսանկարներում Պարադին շատ բնական տեսք ունի: Մեր տրամադրության տակ են հայտնվել ոչ միայն ամսագրի համարի մեջ ներառված, այլև ուրիշ կադրեր:










































