Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

4-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած երթուղայինի վարորդը պատժից ազատվեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Գագիկ Գեղամյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ դատական ակտի՝ Գագիկ Գեղամյանը, չունենալով «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական, վարել է «ԻՍԱՎ» ՍՊԸ-ին պատկանող, իրեն չամրակցված, բայց վստահված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան՝ որպես թիվ 22 երթուղային տաքսի:

2012 թվականի հունվարի 27-ին, ժամը 12-ն անց 30 րոպեին Գեղամյանը Նորքի 13-րդ և 15-րդ փողոցների խաչմերուկում ուղևորներ իջեցնելու նպատակով կանգնեցրել է մեքենան:

Իջել է խուլուհամր Տաթևիկ Հ.-ն՝ երկու երեխաների հետ, ավագ երեխան 4-ամյա Մարկոսն էր:

Երկու երեխաների հետ լինելով՝ Տաթևիկը վճարել է միայն 100 դրամ, ինչով, ըստ դատական ակտի, հարուցել է երթուղայինի վարորդի զայրույթը:

Տաթևիկն իջել է՝ ձախ ձեռքով գրկելով կրտսեր երեխային, աջ ձեռքով բռնելով ավագի՝ Մարկոսի ձեռքը: Այնուհետև նա բաց է թողել Մարկոսի ձեռքը, որ կարողանա փակել երթուղայինի դուռը:

Չորսամյա Մարկոսը երթուղայինի առջևի աջ անկյունային մասից քայլելով՝ ցանկացել է հատել փողոցը:

Ըստ դատական ակտի՝ «ամբաստանյալը, չսպասելով, որ ուղևորը փակի մեքենայի դուռը, չհամոզվելով մանևրի անվտանգության մեջ, վերսկսել է երթևեկությունը և, հնարավորություն ունենալով հայտնաբերել իր վարած մեքենայից իջած ու դրա առջևում հայտնված անչափահաս հետիոտն Մարկոսին, մանևրել է դեպի առաջ ու ձախ, որի արդյունքում ավտոմեքենայի առջևի կենտրոնական մասով վրաերթի է ենթարկել երեխային: Ամբաստանյալը, զգալով ավտոմեքենայի ոչ սովորական տատանում, սակայն չմտածելով, որ մեքենան անցել է երեխայի վրայով, արգելակել է, դուրս գալով ու տեսնելով ավտոմեքենայի հետևի մասում՝ գետնին ընկած երեխային, գրկել է նրան ու նրա մոր հետ նույն մեքենայով գնացել հիվանդանոց, սակայն ստացած մարմնական վնասվածքներից երեխան ճանապարհին մահացել է»:

Գագիկ Գեղամյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Նա պատճառաբանել է, որ հանցագործություն չի կատարել՝ երեխային տեսնելու տեխնիկական հնարավորություն չունենալով:

Ամբաստանյալի կարծիքով՝ «նկատի ունենալով, որ երեխան մահացել է իր վարած մեքենայի տակ ընկնելու հետևանքով, միակ տարբերակն այն է, որ նա պպզած լինի մեքենայի առջևի մասում, այդ դեպքում ինքը նրան չէր նկատի»:

Դատարանը հաստատված է գնահատել նախաքննական մարմնի կողմից Գագիկ Գեղամյանին առաջադրված մեղադրանքը և նրան դատապարտել է 4 տարի ազատազրկման:

Գեղամյանը 3 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել պաշտպանական կողմը՝ պնդելով, որ Գեղամյանը պետք է արդարացվի ու անմեղ հռչակվի:

Այսօր վերաքննիչ քրեական դատարանը ամբաստանյալ Գեղամյանին հարցրեց՝ համաձա՞յն է, արդյոք, որ իր նկատմամբ համաներում կիրառելով՝ քրեական գործի վարույթը կարճվի: Այդ դեպքում մարդը դատվածություն չէր ունենում, բայց նա այլևս չէր կարող արդարացման առումով բողոք ներկայացնել:

Ամբաստանյալը խորհրդակցեց իր շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

Պաշտպանական կողմը հրաժարվեց համաներման ա՛յս ձևով կիրառումից՝ նպատակ ունենալով արդարացման հասնել եթե ոչ՝ վերաքննիչ, ապա հաջորդ դատական ատյանում:

Ստեղծված իրավիճակում համաներման կիրառման երկրորդ տարբերակն էլ կար տվյալ հոդվածով դատապարտված ամբաստանյալի համար, ինչը և արվեց վերաքննիչ դատարանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը մերժեց՝ ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Ապա համաներման կիրառմամբ Գագիկ Գեղամյանին ազատեց դատավճռով սահմանված հիմնական պատժի կրումից՝ 4 տարի ազատազրկումից: Բայց Գեղամյանը կհամարվի դատվածություն ունեցող, եթե կայացված դատական ակտերը օրինական ուժի մեջ մտնեն:

Դատավճռով Գեղամյանի նկատմամբ նշանակված լրացուցիչ պատիժը՝ 3 տարով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկումը, մնաց անփոփոխ և ուժի մեջ:

Ամբաստանյալ Գագիկ Գեղամյանն անհապաղ ազատ արձակվեց կալանքից դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում