ԵՄ-ն չի դիմի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ռուս-լիտվական սահմանի ուժեղացված մաքսային հսկողության հարցով, եթե Ռուսաստանը կատարի իր խոստումը և վերադառնա նորմալ ռեժիմի՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նման հայտարարությամբ հանդես է եկել եվրահանձնակատար Կարել դե Գյուխտը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանն ուժեղացված մաքսային վերահսկողություն է հաստատել` փորձելով կասեցնել լիտվական համարներով ավտոմեքենաների մուտքը երկիր:











































