Tuesday, 23 06 2026
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ

Հայաստանը միջնաժամկետ ծրագրում նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի պլանավորում

Հայաստանի կառավարությունը միջնաժամկետ ծախսերով նոր եվրոպարտատոմսերի թողարկում չի նախատեսում և պլանավորում է ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա: Սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մեր պարտքի կառավարման կարևորագույն հենասյուներից մեկն այն է, որ մենք պարտք վերցնելը կամաց-կամաց արտաքինից տեղափոխենք ներքին շուկա, որովհետև եթե դու ունակ ես թողարկել ներքին պարտք ներքին արժույթով, դու արտարժույթի վայրիվերումներից կախված չես, այդ գումարները շրջանառվում են ներքին տնտեսությունում: Աշխարհում որևէ պարտքային ճգնաժամ ունեցող երկիր չեք գտնի, որ այդ վիճակում հայտնվել է ներքին պարտքի հետևանքով: Դրա համար, եթե երկրները կարողանում են շեշտադրում կատարել ներքին պարտքի վրա, անմիջապես գնում են այդ քայլին: Մենք էլ ցանկանում ենք մեր միջնաժամկետ ծրագրերով ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա»,-  մանրամասնեց Վարդան Արամյանը:

Նախարարը նաև շեշտեց, որ միջազգային կապիտալի շուկայում հայկական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և ՀՀ կառավարությունը շատ հաճախ է պարտքի շուկայում հայտնվելու նոր առաջարկներ ստանում: «Դրա պատճառն այն է, որ մեզ մոտ նվազում է եկամտաբերությունը, ուստի ավելացել է մեր թղթերի նկատմամբ գրավչությունը»,- պարզաբանեց Արամյանը:

ՀՀ ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը եվրոպարտատոմսերի երկու թողարկում է իրականացրել, մեկը՝ 2013թ. սեպտեմբերի 10-ին, մյուսը 2015թ. մարտի վերջին, որոնցից առաջինը եղել է 7 տարով, երկրորդը՝ 10 տարով: «Առաջինը, երբ մենք թողարկեցինք, սկզբնական թողարկման ժամանակ 6.25 տոկոս էր եկամտաբերությունը, այսօր շուկայում եկամտաբերությունը շուրջ 2 տոկոսային կետով ցածր է»,- ասաց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է 10 տարի ժամկետով թողարկված եվրոպարտատոմսերին, որը ՀՀ-ն թողարկել է 7.25 տոկոսով, այսօր ևս այդ նույն արժեթղթերի համար եկամտաբերությունը շուրջ 2 տոկոսային կետով ավելի ցածր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում