Dolce & Gabbana իտալական նորաձևության տունը Միլանի Նորաձևության շաբաթվա շրջանակում ներկայացրել է գարուն-ամառ 2018 նոր հավաքածուն։ Շոուի և հենց շարքի հիմնական թեմատիկան եղել են խաղաքարտերը։ Ցուցադրության տեսանյութը ներկայացվել է բրենդի YouTube-ի ալիքում։
Խաղաքարտերով է զարդարվել պոդիումը, հագուստները։ Ինչպես նշում են շոուի հյուրերը, հրավիրատոմսերը նույնպես զարդարված են եղել քարտերի պատկերներով։









































