Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

«Մասնավոր ապրումներով ենք դիտել». Գարեգին Բ-ն շքանշան է հանձնել «Խոստում» ֆիլմի պրոդյուսերին և ռեժիսորին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նորաբաց «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանին և ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջին։

Գարեգին Բ-ն գոհունակությամբ նշեց, որ ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ առիթ է ընձեռվել Հայոց Եկեղեցու և աշխարհասփյուռ ժողովրդի անունից Սուրբ Էջմիածնում բարձր պարգևների արժանացնելու երկու անձանց, որոնք իրենց կարևոր աշխատանքով ներկայացան ոչ միայն հայ ժողովրդին, այլև ողջ աշխարհին՝ դրանով իրենց ներդրումը բերելով հայոց ազգի իրավունքների և նրա նկատմամբ արդարության հաղթանակի նվիրական ու սուրբ գործին։

Վեհափառ Հայրապետը բարձրորեն գնահատեց ազգային հերոս, մեծ բարերար Քըրք Քըրքորյանի տեսիլքի իրագործման համար ներդրված ջանքերը։ Նորին Սրբությունը նկատեց, որ բազում փորձեր են արվել նկարահանելու Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմ և բնավ դյուրին չէ նման մեծածավալ, մոնումենտալ մի գործ իրականացնել։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ բոլորը  մասնավոր ապրումներով ու զգացումներով են դիտել ֆիլմը, որովհետև ամենքի իղձն ու ցանկությունն էր ունենալ այնպիսի մի ֆիլմ, որը մարդկությանը ֆիլմարվեստի ճանապարհով կներկայացներ հայ ժողովրդի այն մեծ ողբերգությունը, որ իրագործվեց Օսմանյան Թուրքիայի կողմից, երբ մեկուկես միլիոն հայորդիներ նահատակվեցին իրենց պատմական հայրենիքում, իսկ մնացյալը հայրենազրկվեցին։

Նորին Սրբությունը շեշտեց, որ Աստծու ողորմությամբ հայ ժողովուրդը շնորհիվ իր հավատքի և մեծ կամքի կարողացավ վերապրել այդ ողբերգությունը և երեք տարի անց Սարդարապատում պարտության մատնել ցեղասպան թուրքի կանոնավոր բանակին։

Վերջում Հայոց Հայրապետն իր աղոթքն ու բարեմաղթանքներն ուղղեց ֆիլմի պրոդյուսերին և ռեժիսորին՝ նորանոր ներշնչանքներով արգասավորելու իրենց կյանքը և շարունակելու բարի գործեր մատուցել համայն մարդկությանը։

Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն ու շնորհավորանքները փոխանցեց կրթական կենտրոնի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյաններին հաստատության նորամուտի առիթով՝ մաղթելով քաջառողջ կյանքի բազում տարիներ՝ վայելելու իրենց եկեղեցաշեն ու հայրենանվեր բարի իրագործումները։

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ անդամներ, մեծարյալների հարազատներ և մտերիմներ։

Այնուհետև հյուրերը շրջայց կատարեցին «Գարեգին Ա» կրթական կենտրոնում, ծանոթացան նորաբաց հաստատության պայմաններին։

Նույն օրը Մայր Տաճարում մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել էր հոգեհանգստյան արարողություն երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգու խաղաղության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում