Ֆրանսիայի ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը որոշում է կայացրել առավելագույն թույլատրելի արագությունը 90կմ/ժ-ից դարձնել 80 կմ/ժ՝ հաղորդում է Le Figaro թերթը:
Այս կանոնը տարածվում է երկրի դեպարտամենտների ճանապարհների վրա՝ արագությունը նվազեցնելու ծրագրի շրջանակներում:
Ներկայում իշխանությունները հույս ունեն ավտովթարների հետևանքով զոհերի թիվը տարեկան նվազեցնել մինչև 2000 մարդ: Քննարկելով մի քանի տարբերակներ՝ որոշվել է, որ 10 կմ/ժ-ով արագության նվազեցումը կօգնի փրկել օրական մինչև 450 կյանք:
Ծրագրի մի մասով էլ նախատեսվում է վերացնել արգելքները, ինչը կօգնի խուսափել շուրջ 300 վթարից: Ճանապարհային պատահարներից 120-170-ը կապված է տարբեր արգելքներին բախվելու հետ:
Վերջին առաջարկներից մեկը ճանապարհային իրավիճակի ավտոմատացված վերահսկողության խստացումն է ռադարների թվի մեծացման միջոցով:









































