Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Ի՞նչ կարողություն ունեն ՊԵԿ-ի 3 վարչությունների պետերը. iravaban.net

Իրավաբան.net–ը շարունակում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրամական միջոցների հայտարարագրերի հրապարումը: Այս անգամ անդրադարձել ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչություններից երեքի պետերի ունեցվածքին:

ՀՀ ԿԱ ՊԵԿ Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է Արսեն Սառիկյանը: Պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսի 1-ին:

Նրա ներկայացրած հայտարարագրում, որպես անշարժ գույք է նշվել 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 1 հողամաս, և մեկ տարածք, որը ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

Որպես փոխառություն պաշտոնյան հայտարարգրել է ԱՄՆ դոլարով՝ 4, ՀՀ դրամով 1 պարտապանի հանձնած փոխառություն: ԱՄՆ դոլարով այն կազմում է՝ 13.150.00, 7.100.00, 2500.00, 20.000.00, և 1.474.262.00 դրամ:

Պաշտոնը ստանձնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 5,000,000.00 դրամ, և 10,000.00 դոլար:

Որպես աշխատանքի վարձատվություն Արսեն Սառիկյանը եկամուտ ունի 3 աղբյուրից՝ 142,000.00, 69,000.00, 25,000.00 դրամ, ընդհանուր առմամբ՝ 5,821,653.00 դրամ:

Նշենք, նաև որ նրա հետ համատեղությամբ բնակվում են կինը և ևս 3 անձ: Սամվել Սինանյան Սամվել Սինանյանը զբաղեցնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի պաշտոնը: Սինանյանը պաշտոնավարում է 2017 թ.-ի հուլիսի 1-ից:

Նա բնակվում է կնոջ և անչափահաս երեխայի հետ: Որպես անշարժ գույք պաշտոնյան հայտարարագրել է 2 բնակելի տուն, 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 2 հասարակական նշանակության շինություն:

Որպես շարժական գույք հայտարարագրել է 2 նույն մակնիշի՝ Mitsubishi Pajero 3.0 L մեքենա: Պաշտոնյան 3 անձի ՀՀ դրամով պարտք է տրամադրել՝ 6.000.000.00, 8.000.000.00, 6.000.000.00-ական դրամներով: Սինանյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 22,500,000.00 դրամ, 16,000.00 դոլար, 12,000.00 եվրո, 650,000.00 ռուբլի:

Տարվա կտրվածքով Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետն ունենում է եկամտի 5 աղբյուր, ընդհանուր առմամբ 8,724,495.00 դրամ, որից 2,021,700.00 կենսաթոշակ է, փոխառություններից ստացված տոկոսների արդյուքնում՝ 306,172.00 և 156,900.00 դրամ, որպես աշխաավարձ՝ 5,249,723.00 դրամ, վարձատվության տրված գումար՝ 750,000.00 դրամ և որպես այլ եկամուտ՝ 240,000.00 դրամ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ Իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը պաշտոնը ստանձնել է 2017 թ.-ի հուլիսի 1-ին: Մնացականյանը հայտարարագրել է իր ունեցվածքը, որի համաձայն որպես անշարժ գույք ունի 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում և 1 ավտոտնակ:

Որպես անշարժ գույք պաշտոնյան հայտարարագրել է Toyota Corolla 1.6 մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 10.000.000.00 ՀՀ դրամ, 25.000.00 դոլար և 10.000.00 եվրո: Հայտարարագրում որպես աշխատավարձ է նշվել մեկ եկամուտ՝ 5,165,177.00 դրամ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում