Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպությունը հույս է հայտնել, որ այսօր իրեն շնորհված Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի համոզել բոլոր երկրներին արգելել քիմիական զենքը: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջյուի հայտարարությանը:
«Հուսով ենք, որ կկարողանանք հասնել դրան կարճ ժամանակում»,-ասել է Ուզյումջյուն:
Նորվեգիայի նոբելյանական կոմիտեն մամլո հաղորդագրության մեջ նշել էր, որ մրցանակը կազմակերպությանը շնորհելով՝ իր ներդրումն է կատարում քիմիական զենքի ոչնչացման գործում:
Կազմակերպությունն ունի 189 անդամ պետություն: Հոկտեմբերի 14-ին Սիրիան կդառնա 190-րդ անդամը:












































