Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը չի կնքվում Ռուսաստանի հաշվին, այլ հակառակը: Այս մասին փոխանցում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
«Ռուսաստանը նույնպես շատ մեծ առավելություններ կստանա «Արևելյան գործընկերության» երկրների՝ ավելի լայն եվրոպական տնտեսությունում ինտեգրումից»,- ասել է նա Կիևում եվրոպական ինտեգրման հրավերով կլոր սեղանի շուրջ:
Նա նշել է, որ համաձայնագիրը չի խլում Ուկրաինայի ինքնիշխանությունը, այլ ուժեղացնում է այն:
«Մեր տեսլականն այսպիսին է, որ համաձայնագիրը պետք է մեծ ներդրում անի ավելի երկարաժամկտ հեռանկարում՝ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման համար, ինչպես մենք ասում ենք՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների հիման վրա»,- հավելել է Ֆյուլեն:
Ուկրաինան ծրագրում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:










































