Այսօր Խաղաղության Նոբելյան մրցանակը կշնորհվի Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպությանը, որը ներկայումս զբաղվում է Սիրիայում քիմիական զինանոցների ոչնչացմամբ: Այս մասին հայտնում է նորվեգական NRK հեռուստաալիքը:
Մրցանակակրի անունը կհայտարարվի Օսլոյում Երևանի ժամանակով ժամը 13.00-ին:
Անցած տարի նույն հեռուստաընկերությունը ճիշտ կանխագուշակել էր Խաղաղության Նոբելյան դափնեկրին պաշտոնական հայտարարությունից կարճ ժամանակ առաջ: Մրցանակը հանձնվել էր Եվրամիությանը:
Նշենք, որ սիրիական քիմիական զենքի դեմ պայքարող՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն նրա հաղթանակի շանսերը գնահատվում են ոչ բարձր:










































