Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը անցկացվելու է այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ին:
Թե ինչ հարցեր են քննարկվելու ԳՄ նիստի ժամանակ՝ հայտնի չէ, սակայն «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նիստի ավարտից հետո՝ ժամը 19:00-ին, ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ ԳՄ կազմը գնալու է ֆուտբոլ դիտելու: Դա է պատճառը, որ ավանդաբար ժամը 20:00-ին անցկացվող ԳՄ նիստը տեղի է ունենալու 2 ժամ շուտ:
Նշենք, որ այսօր, ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի է ունենալու աշխարհի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը:








































