ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էշթոն Քարտերը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պենտագոնի պաշտոնական հայտարարությանը:
Քարտերը իր լիազորությունները պաշտոնապես վայր կդնի դեկտեմբերի 4-ին: Թե ով կդառնա այդ պաշտոնում նրա հաջորդը՝ դեռ չի հաղորդվում: Նրա հեռանալու պաշտոնական պատճառները նույնպես չեն նշվում:
Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը ընդգծել է, որ Քարտերը եղել է բացառիկ կոմպետենտ աշխատակից ու տիրապետել է «անգերազանցելի գիտելիքների Միացյալ Նահանգների պաշտպանության բոլոր հարցերում»:
Քարտերը փոխնախարարի պաշտոնը ստանձնել էր 2011թ., երբ գերատեսչությունը ղեկավարում էր դեռ Լեոն Պանետան, իսկ վերջին մի քանի ամիսներին շարունակել է աշխատանքը Պենտագոնի նոր ղեկավար Չակ Հեյգելի ղեկավարությամբ:









































