Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, որը տեղեկություններ ունի, թե իսպանացի մասնագետը չի ցանկանում իր ակումբում տեսնել Լևանդովսկիին:
Սակայն Bild-ը հայտնում է, որ Գվարդիոլան բարձր է գնահատում լեհ ֆուտբոլիստի խաղային որակներն ու հաճույքով կաշխատեր նրա հետ:







































