Իրանի իշխանությունները պատրաստվում են ամրապնդել երկրի ռազմական հնարավորությունները և մեծացնել բալիստիկ ներուժը, հայտնել է իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին։
«Մենք մտադիր ենք ընդլայնել մեր ռազմական հնարավորությունները։ Մենք կամրապնդենք հրթիռային ներուժը։ Եվ մեզ պետք չէ ինչ-որ մեկից թույլտվություն հարցնել՝ մեր հայրենիքը պաշտպանելու համար»,-ասել է Ռուհանին։
Դրա հետ մեկտեղ Ռուհանին ընդգծել է, որ Թեհրանը կշարունակի իրականացնել իրանական ատոմի խնդիրը կարգավորող Գործողությունների համատեղ համապարփակ պլանով իր պարտականությունները։










































