Monday, 22 06 2026
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Վերահսկողությունը պետք է ինտենսիվ լինի․ քաղաքապետը՝ Կիևյան կամրջի հիմնանորոգման մասին
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի գործիքակազմը ընդլայնվում է․ Ավինյանի «նուրբ» և վերջին նախազգուշացունը բոլորին
Այրվել է Tesla մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան
Մինչև աշուն պետք է հասցնենք․ Ավինյանի հանձնարարականը՝ հանրային տրանսպորտի հետ կապված
2025-ի փոփոխությունները պարտադիր են․ ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է ընդերքօգտագործողների հետ
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

«Ստիպողական» հանդիպում Նյու Յորքում. ի՞նչ են քննարկելու Նալբանդյանը և Մամեդյարովը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Նյու Յորքում տեղի է ունենալու միջնորդների ճնշման շնորհիվ, չարժի ակնկալել, որ այդ հանդիպումը կնպաստի տեղաշարժի բանակցային գործընթացում: Առաջընթացը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հնարավոր է միայն այն դեպքում, եթե հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հավանականությունը մեծ է, բայց այն կրկին կայանալու է միջնորդների ճնշման հետևանքով: Նման հանդիպումների գլխավոր խնդիրը ոչ թե առաջընթացն է բանակցային պրոցեսում, այլ լայնածավալ ռազմական բախումներից խուսափելը: Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ հայկական կողմի արդյունավետ հակահարվածները ադրբեջանական բանակի ռազմական սադրանքներին լուրջ դաս են եղել Ադրբեջանի համար:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է առաջիկա օրերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում:

– Պարոն Սկակով, Ձեր կարծիքով՝ ի՞նչ հարցեր են կոնկրետ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Նյու Յորքում:

– Կարծում եմ՝ երկար մտածելու բան չկա, որովհետև սա հարկադրված, ստիպողական հանդիպում է, կողմերը միջնորդների ճնշման հետևանքով են գնում նման հանդիպումների՝ իրենց առջև չդնելով երկարաժամկետ նպատակներ և առաջադրանքներ, հետևաբար չարժի սպասել որևէ տեղաշարժի բանակցային գործընթացում: Ընդհանրապես որևէ առաջընթաց հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ հնարավոր է միայն երկու երկրների առաջին դեմքերի հանդիպման դեպքում, իսկ սա ոչինչ չորոշող, մասնավոր հանդիպում է:
– Ենթադրվում է, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է կապված լինել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման հետ: Կարծում եք՝ երկու նախարարները քննարկելու են նախագահական գագաթնաժողովի կազմակերպմա՞ն հարցերը, և ի՞նչ հավանականություն կա, որ նախագահները կհանդիպեն:

Կրկին պիտի նշենք, որ ճնշում կա հակամարտող կողմերի նկատմամբ, այդ իսկ պատճառով նախագահների հանդիպումը միանգամայն հնարավոր է: Եթե ճնշումը չլիներ, հանդիպումը ևս չէր լինի, որովհետև այսօր որևէ հիմք չկա ակնկալելու որևէ առաջընթաց հակամարտության կարգավորման ուղղությամբ:

– Նկատի ունեք միջազգային հանրությա՞ն, միջնորդների՞ ճնշումը:

– Այո, իհարկե, միջնորդների ճնշումը:

– Իսկ ի՞նչ կարող եք ասել Ռուսաստանի ջանքերի մասին: Ռուսաստանի նախագահը հանդիպեց Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի նախագահների հետ: Այդ հանդիպումները որևէ կերպ կապվա՞ծ էին Ղարաբաղյան հարցի հետ:

– Իհարկե, կապված էին, հարցը քննարկվել է, բայց գլխավորը ոչ թե պրոցեսն է, այլ այն, որ հաջողվի խուսափել հետագա առճակատումից և նոր լայնածավալ զինված բախումներից: Համոզված եմ, որ այդ հարցը՝ ինչպես խուսափել բախումներից, քննարկվել է հանդիպումների ընթացքում, և, իհարկե, լայնածավալ զինված բախումների վերսկսումը շփման գծում բացարձակապես չի բխում Մոսկվայի շահերից և դնում է Մոսկվային շատ բարդ վիճակի մեջ, և Մոսկվան կանի ամեն ինչ դրանից խուսափելու համար:

– Իսկ ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ վերջին ամիսներին իրավիճակը շփման գծում փոքր-ինչ խաղաղվել է:

Սրացումները հակամարտության գոտում լինում են ալիքային. լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ իջնում, հետո կրկին իրավիճակը սրվում է: Այստեղ իր դերն է խաղացել նաև միջնորդ պետությունների ճնշումը, որովհետև նոր պատերազմը տարածաշրջանում չի բխում նրանցից որևէ մեկի շահերից: Երկրորդը՝ կարծում եմ, որ զինված սադրանքները լուրջ դաս են եղել դրանք հրահրողների համար:
– Հավանաբար նկատի ունեք հայկական կողմի հակահարվածները ադրբեջանական կողմի զինված սադրանքներին:

– Այո, նկատի ունեմ այն, որ ակնհայտորեն դասեր են քաղել ապրիլյան պատերազմից, և այդ դասերն ըստ երևույթին օգուտ են տվել:

– Բայց այսպիսի հանդիպումներից առաջ և հետո, որպես կանոն, լինում են ռազմական սրացումներ: Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման շրջանում պե՞տք է սպասենք նման սրացումներ:

– Կարծում եմ, որ կայանալիք հանդիպումն այդ մակարդակը չունի, իսկ եթե լինի նախագահների հանդիպում, այդ դեպքում հնարավոր են նոր սրացումներ՝ այդ հանդիպման կանխարգելիչ էֆեկտը չեզոքացնելու նպատակով:
– Բանակցային գործընթացի այս տրամաբանությունը պահպանվում է երկար ժամանակ՝ կողմերը հանդիպում են հանդիպելու համար, և որևէ առաջընթաց չի լինում: Որքա՞ն կարող է տևել այս վիճակը:

Ընդհանրապես ավելի լավ է, որ լինեն ինչ-որ շփումներ կողմերի միջև, քան ընդհանրապես շփումներ չլինեն, ուստի պետք է ողջունել հանդիպման փաստը, թեև այն որևէ բան չի փոխում: Այս վիճակը կարող է երկար շարունակվել, մինչև որ չփոխվի իրավիճակը տարածաշրջանում: Իրավիճակը կարող է փոխվել այն դեպքում, եթե ներքին ճգնաժամ լինի հակամարտող երկու երկրներից մեկում: Այդ ճգնաժամը կարող է կապված լինել տարբեր պատճառների հետ՝ ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ քաղաքական: Այս կանխատեսումներն, իհարկե, ենթադրությունների ոլորտից են: Առաջընթաց կարող է լինել նաև այն դեպքում, եթե միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, դարձնեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը իրենց քաղաքականության առաջնահերթություններից մեկը և սկսեն լուրջ աշխատանք իրականացնել հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ մասշտաբային ճնշում գործադրելով հակամարտող կողմերի նկատմամբ: Անշուշտ, սրան պիտի ավելացնենք նաև այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է միանա բանակցություններին: Այդ պարագայում կարող ենք ասել, որ կա ինչ-որ առաջընթաց հակամարտության կարգավորման ուղղությամբ:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք որոշ վերլուծությունները հայկական մամուլում այն մասին, որ Ռուսաստանը կարող է առաջիկայում ակտիվացնել իր ջանքերը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ՝ օգտվելով այն հանգամանքից, որ Վաշինգտոնը ներկայումս ակտիվ չէ մեր տարածաշրջանում կամ մեծ ուշադրություն չի դարձնում Լեռնային Ղարաբաղի հարցին:

– Ոչ, չեմ կարծում, որ դա հնարավոր է մոտ ժամանակներում, որովհետև Ռուսաստանն այսօր չափից ավելի շատ է զբաղված այլ տարածաշրջանների խնդիրներով: Առաջինը Սիրիան է, երկրորդը՝ Ուկրաինան, և հետո՝ հարաբերությունները Արևմուտքի, Վաշինգտոնի հետ, պատժամիջոցների խնդիրը և այլն: Հետևաբար Մոսկվան այսօր շատ ավելի կարևոր խնդիրներ ունի և դժվար թե կարողանա լրջորեն զբաղվել Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմամբ: Մոսկվան կշարունակի զբաղվել այս հարցով այնպես, ինչպես զբաղվում էր մինչ օրս: Ռուսաստանը չունի բավարար ռեսուրսներ այս խնդիրը լուծելու համար, հետևաբար գլխավորն իր համար կոնֆլիկտի սառեցումն է և լայնածավալ բախումների կանխումը: Իսկ մնացածը կլինի այն ժամանակ, երբ լինեն համապատասխան ռեսուրսներ: Այսօր ես չեմ տեսնում նման ռեսուրսների առկայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում