ԱՄՆ-ը Քիմիական զենքն արգելող կազմակերպությանն (ՔԶԱԿ) առաջարկել է իր սարքավորումները՝ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար՝ հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին:
Եղած տեղեկությունների համաձայն՝ նման միջոցները թույլ կտան մինչև 2014 թ. կեսերը ոչնչացնել սիրիական ողջ քիմիական զենքի պաշարը:
ՔԶԱԿ-ի ղեկավարությունը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել ամերիկյան կողմի առաջարկը:








































