«Նապոլի»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան խոստովանել է, որ «Միլան»-ի դեմ խաղում Բալոտելիի 11 մետրանոցը հետ մղելուց հետո քնում է իտալացու մարզաշապիկով:
«Դա պատմական իրադարձություն էր: Այդ խաղից հետո ես ուղղակի պարտավոր էի խնդրել Բալոտելիի մարզաշապիկը: Հիմա քնում եմ այդ մարզաշապիկով»,- ասել է Ռեյնան:
Հիշեցնենք, որ մինչ այդ 11 մետրանոցը Բալոտելին 21 անգամ անընդմեջ անվրեպ էր իրացրել հարվածները (25, եթե հաշվի առնվեն ընկերական խաղերը):






































