Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Քայլ ձիով». Մարկ Սաղաթելյանի մասնակցությամբ վերջին ֆիլմը (տեսանյութ)

Այսօր Sharm Pictures-ը հանդիսատեսին հանձնեց «Քայլ ձիով» նոր հայ-ղազախական համատեղ կինոկատակերգությունը: Ֆիլմի նկարահանումներն ընթացել են Հայաստանում, Ղարաբաղում և Ղազախստանում: Ֆիլմի նկարահանման համար հրավիրվել են միջազգային փորձ ունեցող մասնագետներ:

Գլխավոր դերերում հանդես են գալիս Հովհաննես Ազոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ասել Սագատովան, Թամարա Պետրոսյանը: Ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է (ԱՄՆ), երկրորդ ռեժիսորը` Իլյա Ֆարֆելը, բեմադրող օպերատորը` Ֆիլիպ Վանդևալը (Բելգիա), սցենարի հեղինակները` Նարեկ Մարգարյանը, Սերգեյ Սարգսյանը, կոմպոզիտորը` Նարեկ Հովսեփյանը (A.Chilla): Սաունդթրեքի հեղինակը և կատարողը Թաթա Սիմոնյանն է, շախմատային հարցերով ֆիլմի խորհրդատուն` Տիգրան Պետրոսյանը, պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը, գլխավոր պրոդյուսերը` Կարեն Ղազարյանը:

Ֆիլմը նվիրվել է Մարկ Սաղաթելյանի լուսավոր հիշատակին:

Խոսելով այն մասին, թե ինչու են հայ-ղազախական համատեղ ֆիլմ նկարահանել, Կարեն Ղազարյանն ասաց, որ «Շարմ» ընկերությունն անցյալ տարի երրորդ կատակերգությունը թողարկեց՝ Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ, և դրանից հետո որոշեցին շարունակել, բայց այս անգամ արդեն գլխավոր դերում, Հովհաննես Ազոյանից բացի, հանդես եկավ նաև Մկրտիչ Արզումանյանը:

Երբ մտադրություն են ունեցել նկարել ֆիլմ հայտնի դերասանների մասնակցությամբ, հարց է ծագել՝ ինչի մասին լինի ֆիլմը և ում հետ պետք է այն նկարահանեն, քանի որ, Կարեն Ղազարյանի խոսքերով, Հայաստանի շուկան այդքան մեծ չէ բազմաթիվ ֆիլմեր նկարելու համար:

«Գործի բերումով հաճախ Ղազախստան էինք մեկնում: Այնտեղ շփվելով ղազախների հետ՝ հասկացանք, որ երկար տարիներ հայերը և ղազախները շատ մտերիմ բարեկամներ են եղել, ու որոշեցինք համատեղ ծրագիր իրականացնել»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Ֆիլմի ռեժիսորը մեր հայրենկից, Միացյալ Նահանգների քաղաքացի Գոռ Կիրակոսյանն է:

Հովհաննես Ազոյանն էլ նշեց, որ իրեն իր դերը դուր է եկել. «Կարծում եմ՝ քանի որ ինքս շախմատ խաղալ գիտեմ և շատ լավ եմ խաղում, իմանալով շախմատիստի հոգեբանությունը, կարծում եմ՝ շատ լավ եմ կերտել այդ կերպարը»:

Քանի որ ֆիլմը Մարկ Սաղաթելյանի հիշատակին է նվիրված, հարց հնչեց՝ արդյոք սցենարում փոփոխություն եղե՞լ է: Կարեն Ղազարյանը նշեց, որ ֆիլմում փոփոխություններ չեն եղել, որովհետև Մարկն իր դերը ֆիլմում արդեն խաղացել էր, և Մարկի մասնակցությամբ նկարանահումներն արդեն տեղի էին ունեցել դժբախտ դեպքից առաջ. «Քանի որ այս ֆիլմը վերջին ֆիլմն է, որտեղ նկարահանվել է Մարկ Սաղաթելյանը, մենք գտանք ճիշտ, որ նվիրենք նրա հիշատակին»:

Հարցին, թե ինչու «Շարմը» պատմական ֆիլմեր չի նկարահանում, նա պատասխանեց, որ շատ մեծ ցանկություն կա այդպիսի ֆիլմեր նկարելու, և հիմա հրաշալի սցենար է պատրաստ Չարենցի կյանքի մասին, իսկ նման թեմաները պարտադրում են շատ ավելի լուրջ վերաբերվել այդ ֆիլմերի արտադրությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում