Լատվիայում վարչական գործ է հարուցվել հեռուստահաղորդումից հետո, որում հերքվել է 1991թ. հունվարի 13-ին Լիտվայի մայրաքաղաքում խորհրդային ղեկավարության հանցագործությունը, հաղորդում է LETA-ն:
Նշվում է, որ «էլեկտրոնային ԶԼՄ-ները Լատվիայում պետք է հետևեն», որ հաղորդումներում փաստերն օբյեկտիվ կերպով արտացոլվեն:
Հետաքննությանը կկցվեն փորձագետներ, որոնք կորոշեն, թե արդյոք հեռուստահաղորդումը պարունակո՞ւմ է քրեաիրավական խախտում:
Baltijas Mediju Alianse հոլդինգը հայտարարել է, որ Բալթյան առաջին հեռուստաալիքը հաղորդումը չի պատրաստել, այլ ստացել է այն ռուսական Առաջին ալիքից: Այս հաղորդման շրջանակներում հարցազրույց են տվել մարդիկ, որոնք 1991թ. հարձակվել են Վիլնյուսի աշտարակի վրա: Նրանք հերքել են ռազմական հարձակման փաստը:








































