Վրաստանի իշխանությունները սկսում են մշտական մոնիթորինգ՝ «օրենքով գողերի» և «գողական աշխարհի» նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը` վկայակոչելով Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, որը մշակել է Վրաստանի կառավարությունը:
«Հանցագործությունները կանխարգելելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով մշտական վերահսկողություն հաստատել «գողական աշխարհի» անդամների գործունեության և «օրենքով գողերի» նկատմամբ` նրանց հանցավոր հնարավոր կապերը պարզելու նպատակով»,- ասվում է ռազմավարության մեջ, որն արդեն հաստատել է երկրի վարչապետը:








































