«Միլան»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին չի մասնակցի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպմանը: Հիշեցնենք` ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և այժմ ապաքինվում է:
Բալոտելին խնդիրներ ունի` կապված ձախ ոտքի մկանի հետ, սակայն նա պատրաստ կլինի խաղալ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանը:
Իտալիայի հավաքականը հոկտեմբերի 11-ին կխաղա դանիացիների դեմ, իսկ հոկտեմբերի 15-ին` սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի հավաքականին:







































