Ալբանիայի ոստիկանությունն առգրավել է XV-XX դարերի սրբապատկերների, որմնանկարներից հատվածների ու խաչերի ռեկորդային խմբաքանակ, որոնք գողացվել էին Մակեդոնիայի եկեղեցիներից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, Տիրանայում մաքսանենգության կասկածանքով կալանավորվել են հանրապետության 2 բնակիչներ: Նրանց անձի մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
Հատուկ փորձագիտական խումբը դեռ պետք է ճշտի գողացված իրերի հստակ արժեքը:









































