ՀԱԿ ներկայացուցիչ, պատվիրակության անդամ Վահագն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, թե իրենք ճիշտ չեն համարում պատվիրակություն կազմելը և այդ պատվիրակություններով երկխոսելը:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ իրենք սպասում են իշխանության արձագանքին. «Թե «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները ինչ են մտածում, դա իրենց խնդիրն է»:
Խաչատրյանը նշեց, որ «Հանրապետական» կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, և թող հենց նա պաշտոնապես հայտարարի իրենց տեսակետները, որպեսզի բոլորն իմանան, որ իրենք կարծում են, թե պատվիրակությունների կազմով բանակցելն անիմաստ է. «Մենք էլ այդ ժամանակ կորոշենք մեր անելիքը:
Մենք որևէ մեկին պարտադրանք չենք ներկայացնում, այլ հրապարակավ հայտնել ենք մեր տեսակետներն ու մոտեցումները և բազմաթիվ անգամ ենք ասել, որ երկրում ստեղծված իրավիճակի լուծումը արտահերթ ընտրություններն են, և առաջարկում ենք դա իրականացնելու բանաձև: ՀԱԿ-ն արդեն հրապարակել է իր պատվիրակության կազմը, թե իշխանությունն էլ պաշտոնապես հերքի, թող իրենց տեսակետը հայտնեն»: