Հունիսի 3-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Մոնտե Քրիստո» ռեստորանի մոտ՝ գետում, դիակ կա:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի 1-ին խումբը Հրազդանի կիրճում՝ «Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի մոտ, գետում հայտնաբերել են հունիսի 2-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 42-ամյա Արսեն Մելքոնյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:









































