Շիա աշխարհազորայիններն Իրաքից և Լիբանանից Սիրիայի բանակի օգնությամբ վերահսկողություն են հաստատել Դամասկոսի հարավային Շեյխ-Օմար արվարձանի վրա՝ հաղորդում է Reuters գործակալությունը: Հարձակման հետևանքով սպանվել է առնվազն 20 սունի գրոհային: Ականատեսների վկայությամբ՝ շիաների թվում ևս կան զոհեր և վիրավորներ:
Շեյխ-Օմարը առանցքային դեր է խաղում կառավարական զորքերի մատակարարման հարցում, այն տեղակայված է Դերաա և Ալ-Սուվեյդա մարզերում՝ Հորդանանի հետ սահմանին: Կառավարական զորքերի կողմից Դամասկոսի հարավային արվարձանների շրջափակումը, որոնք գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ, շարունակվում է վերջին վեց ամիսներին:
Տարածաշրջանային փորձագետների տվյալներով՝ Սիրիայում կառավարական զորքերի կողմից կռվում է շիա աշխարհազորայինների շուրջ 60 հազար մարտիկ:









































