Sunday, 21 06 2026
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին

Բարսեղ Բեգլարյանը` Մաքսային միության, վարչապետի և օֆշորային սկանդալի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը:

 – Պարոն Բեգլարյան, Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին կայացրած որոշումով, փաստորեն, Հայաստանը գնում է դեպի Մաքսային միություն: Գործարար աշխարհի որոշ ներկայացուցիչներ ողջունում են Սերժ Սարգսյանի որոշումը` համարելով, որ այն կխթանի բիզնես ոլորտը: Դուք` որպես գործարար, ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի անդամակցմանը ՄՄ-ին:

 – Ընդհանրապես, այդ փաստաթղթին մենք վերջնականապես ծանոթ չենք: Մինչև փաստաթուղթը չտեսնենք` կարծիք չենք կարող հայտնել: Կարող եմ միայն ասել, որ մեր ոլորտի հետ կապված ամենայն հավանականությամբ կարող են բարեփոխումներ կատարվել: Խոսքը Ռուսաստանից ներկրվող դիզվառելիքի և բենզինի մասին է: Գուցե այս ոլորտում տեղի ունենան որոշակի փոփոխություններ, ինչքանով որ ես տեղյակ եմ Ռուսաստանի մաքսային օրենսգրքից և մաքսային դաշտից: Մնացած հարցերով վերջնական որևէ բան ասելն այս պահին ճիշտ չէ:

 – Ամեն դեպքում դրական սպասումներ ունեք Մաքսային միությունից:

 – Հուսով եմ: Մաքսային միություն մտնելը ես ավելի շատ անվտանգության տեսանկյունից եմ նայում, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է: Ավելին ասեմ` մեր հոգեկերտվածքը, մեր մտածելակերպը մի քիչ նման են իրան: Բայց կարծում եմ, որ այս գործընթացը վերջնական չէ, քանի որ Ասոցացման համաձայնագիրը նույնպես ուժի մեջ է: Այնտեղ, իհարկե, կա առևտրի ազատ գոտու խնդիրը, որտեղ կարծես, ասում են, կա հակասություն Մաքսային միության հետ: Այդ հարցերը քննարկման փուլում են, և ես կարծում եմ, որ վերջնական ոչինչ չկա: Այս պահին ինչ էլ որ ասվի վերսիայի մակարդակով` կարող ենք սխալվել:

 – Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ այդ երկու միություններն անհամատեղելի են: Կարծում եք` Ասոցացման համաձայնագիր կստորագրվի՞:

 – Կարծում եմ` այո, որովհետև մենք շատ-շատ հարցերում եվրոպացի ենք և ճանապարհ ունենք անցնելու եվրոպացիների հետ: Այն տեսակետը, որ ժամանակին հայտնվել է քաղաքական գործիչների կողմից և մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից, որ «և-և», ոչ թե «կամ-կամ», դա, կարծում եմ, դեռևս ակտուալ է, և կարծում եմ` Ասոցացման պայմանագիր ևս կստորագրվի: Բանակցություններ են ընթանում, և միանգամից ասել, որ մենք հրաժարվում ենք եվրոպացիներից` այդպես չէ:

 – Եթե ամեն դեպքում վերջնական որոշում կայացվի` մտնել Մաքսային միություն, գործարար աշխարհի կապն ինչ-որ ձևով կխզվի՞ Եվրոպայի հետ:

 – Չեմ կարծում: Ես ուղղակի կարծում եմ, որ եվրոպական չափանիշները բիզնես առումով, ապրանքատեսակների որակի չափորոշիչների առումով` մենք դեռ չենք հասել այդ աստիճանին, և Եվրոպայի պահանջներն այդ առումով մի քիչ ավելի շատ են: Այստեղ մենք կարող ենք որոշակի կորուստներ ունենալ այն առումով, որ Եվրոպայից որոշ ապրանքատեսակներ կներկրենք, բայց արտահանելու հետ կապված խնդիրներ կունենանք: Բայց դա ժամանակի հարց է: Մենք ամեն  դեպքում պետք է ձգտենք եվրոպական չափանիշներին, առանց դրա չենք կարող:

 – Պարոն Բեգլարյան, Մաքսային միությունից հետո ակտիվացավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի փոփոխության հարցը: Հաշվի առնելով, որ Դուք մտերիմ հարաբերությունների մեջ եք վարչապետի հետ, կարո՞ղ եք ասել` սպասվո՞ւմ է   Տիգրան Սարգսյանի պաշտոնանկություն:

 – Կարծում եմ, որ դա լրագրողների երևակայություններն են: Ես բիզնեսմեն եմ և իրավասու չեմ նման հարցերի պատասխանել: Կան քաղաքական որոշումներ, երկրի նախագահ կա, քաղաքական մեծամասնություն կա, կոալիցիա կա:

 – Եթե դրվի վարչապետի պաշտոնանկության հարցը, կօգտագործե՞ք Ձեր կապերը նրան օգնելու համար:

 – Գիտեք ինչ կա, կապերը քաղաքական կատեգորիա չեն: Եթե ես այս պահին որևէ միտք ասեմ, դա կլինի անազնիվ և ոչ հեռատես:

 – Ձեր մտերիմ վարչապետի անունը շրջանառվում է նաև օֆշորային սկանդալի մեջ: Դրան ինչպե՞ս եք վերաբերվում: Փորձել՞ եք նրանից պարզել իրականությունը:

 – Գիտեք ինչ կա, օֆշորում կամայական մարդ կարող է գրանցվել, հաշիվ ունենալ: Իմ կարծիքով` դա չափազանցված է, շահարկում է, և կարծում եմ` այստեղ վարչապետին վարկաբեկելու խնդիր կար:

 – Ո՞ւմ կողմից:

 – Չգիտեմ, քաղաքական որոշ ուժերի կողմից:

 – Կճոյանին է՞լ էին փորձում վարկաբեկել: Նրա անունն էլ է շրջանառվում օֆշորային սկանդալում, և նա ևս Ձեր մտերիմն է համարվում:

 – Դուք բոլորդ մոռանում եք, որ Կճոյանը քաղաքականության մեջ չկա, նա հոգևորական է, բավականին բարձր պաշտոնյա է: Բայց քանի որ վարչապետի հետ ունեն բարեկամական կապեր, իր անունն էլ է կապվում:

 – Բայց Կճոյանի անունը մշտապես շրջանառվում է տարբեր սկանդալների մեջ:

– Ինչ կարող եմ ասել…

 – Ինչպե՞ս է Ձեր բիզնեսը:

 – Շատ լավ, հոյակապ, հրաշալի: Այսօր մի քիչ վտանգված է այնքանով, որ արտագաղթ կա: Այսօր ինձ մտահոգում է  մեր երկրի արտագաղթը: Այդ հարցը շատ է մտահոգում:

 – Իսկ որպես խոշոր գործարար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում արտագաղթը կանխելու համար:

 – Ինչքան որ ինձանից կախված է` ես անում եմ: Բայց այդ արտագաղթի աղբյուրները և խորքային պատճառները պետք է պարզել:

 – Ո՞րն է, Ձեր կարծիքով, արտագաղթի բուն պատճառը:

 – Չգիտեմ, չեմ  կարող ասել:

 – Ժողովուրդը հիմնականում սոցիալական ծանր վիճակից, աղքատությունից ու իշխանությունների պատճառով է հեռանում երկրից:

 – Չէ՛, իմ կարծիքով` դա մի քիչ ազգային մենթալիտետի խնդիր է: Հայ ազգը սիրում է ման գալ, մի տեղ գտնել: Առաջնորդվում է` որտեղ հաց, այնտեղ կաց սկզբունքով, որին ես դեմ եմ:

 – Պարոն Բեգլարյան, Կոմիտաս 5-ի շինարարությունը Ձեր անվան հետ էր կապվում: Շենքն իսկապե՞ս Ձեզ է պատկանում:

 – Դրանք հեքիաթներ են: 28 հատ պեչատով, 48 հատ ստորագրությամբ կտամ իրենց: Բոլորն էլ գիտեն, որ դա դաշնակներինն է եղել: Այստեղ այլ կարծիք չկա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում