Բրիտանացի հետազոտողները հայտարարել են, որ մեծ քայլ են կատարել Ալցհեյմերի հիվանդության և ուղեղի այլ հիվանդությունների արդյունավետ բուժում մշակելու ճանապարհին: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Գիտնականներն առաջին անգամ պարզել են, որ քիմիկատն ամբողջովին կարող է դադարեցնել ուղեղի բջիջների մահը: Հետազոտություններն անցկացվել են մկների վրա:
Գիտնականներն ընդգծում են, որ բուժումը մարդկանց համար հասանելի կդառնա առնվազն 10 տարուց:
Մասնագետները նշում են, որ դա շրջադարձային պահ կդառնա բժշկության պատմության մեջ: Մշակումը կօգնի բուժել Ալցհեյմերի, Պարկինսոնի և մի շարք այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություններ:










































