«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հերթական անգամ հայտարարել է, որ մտադիր է շարունակել կարիերան կատալոնական ակումբում: Միաժամանակ ֆուտբոլիստը նշել է, որ ներկայումս չի բանակցում «կապտանռնագույններ»-ի ղեկավարության հետ` նոր պայմանագրի պայմանների շուրջ:
«Հիմա ինձ չի հուզում նոր պայմանագիր ստորագրելու հարցը: Եթե մարդիկ հասկանում են միմյանց, խնդիրներ չեն ծագում:«Բարսելոնա»-ն իմ տունն է և այդ առումով ինձ համար միևնույնն է, թե ինչ տեղ է այն զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:
Կյանքում ավելի կարևոր գործոններ կան, քան փողը: Երբ պայմանագրիս ժամկետը երկարաձգելու ժամանակը գա, ես կանեմ դա»,- Marca-ն մեջբերում է Ինյեստայի խոսքերը:








































