Իսրայելի իշխանությունները հոկտեմբերի 29-ին ազատ կարձակեն պաղեստինցի կալանավորների նոր խմբի, որոնց համաներումը նախատեսված է տարածաշրջանում խաղաղ գործընթացի վերսկսման հետ կապված: Այդ մասին հաղորդել է կալանավորների գործերով պաղեստինյան նախարար Իսսա Կարակեն:
Իսրայելը խոստացել է բաց թողնել ընդհանուր առմամբ 104 պաղեստինցիների: 26 հոգուց բաղկացած առաջին խմբի ազատ արձակումը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին:
Կալանավորների անուններն ու թիվը, որոնց խոստացել են ազատ արձակել հոկտեմբերի 29-ին, դեռ չի հաղորդվում:
Այն բանից հետո, երբ սեպտեմբերին պաղեստինցիները Հորդանան գետի ափերի մոտ սպանել էին երկու իսրայելցի զինվորականների, միանգամից մի քանի ազդեցիկ նախարարներ կոչ էին արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին վերանայել կալանավորների համաներման հարցը:
Կարակեն հիշեցրել է, որ Իսրայելի բանտերում շարունակում է մնալ ավելի քան 5 հզ. պաղեստինցի:










































