Բրիտանացի դիզայներ Քրիստոֆեր Շելլիսը ստեղծել է 83 հազար եվրո արժողությամբ պլատինե կոշիկներ, որոնք զարդարված են ադամանդներով:Այս մասին հայտնում է իտալականTMNews գործակալությունը:
Ինչպես հաղորդվում է, թանկարժեք «Կլեոպատրայի կոշիկները» դիզայները ստեղծել է ավելի քան 4 տարում:
Կոշիկները ձուլելու համար նրան անհրաժեշտ է եղել մոտ 200 ժամ:
«Կլեոպատրայի կոշիկները» վաճառվում են Շելլիսի ինտերնետային խանութում՝ 1000 տարվա երաշխիքով:










































