Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման համար կառավարությունը կաջակցի ոլորտի տնտեսվարողներին: Այս նպատակով առավել շահութաբեր և տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող և էներգախնայող արտադրատեսակների արտադրման համար աջակցություն կտվի ընտրված արտադրատեսակների արտադրության կազմակերպման, կազմակերպությունների և արտադրատեսակների համար բանկերի բիզնես-ծրագրերի մշակման խնդրում, կօգնեն տնտեսվարող սուբյեկտներին իրենց բիզնես-ծրագրերը ներկայացնել միջազգային ֆինանսական կազմակերպություններին և առանձին ներդրողներին:
Այս նպատակով կառավարությունը նախատեսում է ընդունել ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգ: Հարցը ներառված է գործադիրի առաջիկա նիստի օրակարգում:









































