Տաջիկստանի Առևտրի պետական համալսարանն առաջարկել է վճարել ուսանողուհիների հարսանիքի համար։ Խոսքը վերաբերվում է գերազանց սովորողներին և ովքեր խոստանում են չթողնել ուսումը։ Ինչպես հաստատում է ռեկտորը՝ ուսանող ընտանիքներում ամուսինները սովորաբար լավ են սովորում և ավելի սերտորեն են կապված իրենց բուհի հետ։ Այս մասին հայտնում է currenttime.tv-ն։
Տաջկական համալսարանը վաղուց է խրախուսում իր ուսանողներին՝ «5» թվանշանի համար տալով դրամական մրցանակներ, սակայն ռեկտոր Համիդուլոհոն Ֆակերովի առաջարկած գաղափարն ապշեցրել է բոլորին։
Ռեկտորի խոսքով՝ հաճախ հեռանկարային ուսանողուհիները ցածր կուրսերում ամուսնանում են ու թողնում ուսումը։