Saturday, 18 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց  ՀՀԿ խոսնակ,  Ազգային  ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը։

«Կառավարությունն արդեն ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Այնտեղ հստակ թվեր են ամրագրված, և այն, ինչ մենք նախատեսել ենք, այդ հունով գնում ենք»,-  նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքներով 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ կա, նկատվում է արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ, զբոսաշրջության աճ կա: «Կարող ենք ասել, որ թե՛ Եվրոպական Միության, թե՛ Եվրասիական տնտեսական միության և թե իրանական շուկա արտահանման աճ ունենք, և սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով: Որպես քաղաքական մեծամասնություն՝ կարող եմ հստակ նշել, որ այն չափորոշիչները, ցուցանիշները, որոնք մենք ամրագրել ենք պետական բյուջեում, դրանք անկասկած կատարվել են: Պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները իրականացվել են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի խոստացած 830 միլիոն դոլարի ներդրումների 45 տոկոսն արդեն ապահովված է: «Մենք  դրական ենք  գնահատում  կառավարության  գործունեությունը, իսկ այն ցուցանիշները, որոնք  ամրագրված են բյուջեում, իրականացված են»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում