ԱՄՆ-ում ավելի քան երկու տասնյակ զբոսաշրջիկներ դատական ծանուցագրեր են ստացել: Պատճառը Մեծ կիրճ այցելությունն է այն բանից հետո, երբ այն հարկադիր փակվել է անորոշ ժամկետով՝ երկրում բյուջետային ճգնաժամի պատճառով:
Չնայած նախազգուշացմանը՝ ոմանք փորձել են ներթափանցել կիրճի տարածք, սակայն ծառայողները բռնել են նրանց՝ փոխանցում է AP գործակալությունը:
Բյուջետային ճգնաժամի պատճառով երկրում փակվել է զբոսաշրջային օբյեկտների մեծ մասը:












































