Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը չեղյալ է հայտարարել առաջիկայում ծրագրված հանդիպումներն ու այցերը: Նա հիվանդանոց է ընկել հոդվածի ընթերցումից հետո, որը նվիրված է եղել վերջերս Իրանի և ԱՄՆ նախագահների միջև կայացած զրույցին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Ինչպես նշում է գործակալությունը, երեկ իրանական Kayhan թերթում, որն արտացոլում է պահպանողական կրոնական շրջանակների շահերը, հրապարակվել է հոդված՝ նվիրված սեպտեմբերի 27-ին Հասան Ռուհանիի ու Բարաք Օբամայի զրույցին: Հոդվածում պարբերականը հայտնել է, որ Զարիֆն իբր հայտարարել է, թե երկու առաջնորդների զրույցը սխալմունք է: Բացի այդ, թերթի տեղեկություններով՝ մեկնաբանելով իր սեփական զրույցը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ այն չափազանց երկար է եղել:
Facebook-ի իր էջում Զարիֆը հերքել է իրեն վերագրված տեղեկությունները: Հոդվածի հետևանքով նախարարը մեջքի ցավերով ու մկանային կծկումներով հիվանդանց է ընկել:
Նրա առողջական վիճակի մասին չի հաղորդվում:









































